Նախարարի տեղակալը բերման է ենթարկվել

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ԱԱԾ-ն բերման է ենթարկել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին, որը նախարարության կառուցվածքում համակարգում է սպորտի ոլորտը։

ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ նախարարի տեղակալից բացի, բերման են ենթարկվել նաև նրա վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարն է:

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար:

Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ»:

Մեկնաբանել