Հավասարակշռելով խոշոր կապիտալի շահը հանրային շահին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանբ իր գործընկեր Արտակ Մանուկյանի հետ հեղինակել է մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք վերաբերում են խոշոր տնտեսվարողներին։ Դրանցից մեկով նրանք առաջարկում են սակագների մեջ չներառել «Գազպրոմ Արմենիա»-ի, ՀԷՑ-ի և «Վեոլիա ջուր»-ի տնօրենների աշխատավարձերը։ Մեկ այլ նախաձեռնությամբ՝ Կարապետյանը, Լենա Նազարյանն ու Մերի Գալստյանը առաջարկում են փոփոխություններ կատարել Ընդերքի մասին օրենքում, որով առաջարկվում է մինչ 2022 թվականը ընդերքօգտագործման իրավունքներ չտրամադրել։ Շրջանառության մեջ է նաև օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է սահմանափակումներ կիրառել բանկային տոկոսների հարցում։

#Հարցազրույց

Մեկնաբանել