ԱԺ-ն կողմ քվեարկեց վարորդների բալային համակարգի ներդրման օրինագծին

Ազգային ժողովում քննարկվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը։ Կողմ քվեարկեց 57 պատգամավոր, դեմ՝ 35, ձեռնպահ՝ 3։

Նախատեսվում է, որ վարորդը մեկ տարի ժամկետով ստանալու է 9 միավոր։ Խախտում կատարելիս այդ տարում տրված միավորներից կհանվեն տուգանային միավորներ։

Օրենքը ուժի մեջ կմտնի 2020-ի հունվարից։

Տեսանյութը՝ սպասվող փոփոխությունների մասին։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել