ՍԴ-ն մեղավոր է երկրում սոցիալական արդարության չկայացման համար․ Հովհաննես Հովհաննիսյան

«Եթե խոսում են սահմանադրական ճգնաժամի մասին, խոսում ենք ինստիտուտի մասին։ Եթե այդ ինստիտուտը մի քանի անգամ կեղծված ընտրությունները չեղյալ համարեր, մեր երկիրն այդ օրը չէր հասնի, մենք չէինք ունենա քանդված դպրոցներ»,- Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը մեղավոր է երկրում սոցիալական արդարության չկայացման համար, քանի որ քաղաքացիների իրավունքները ոտնահարվել են, նրանց ձայները կեղծվել են։