Գլխավոր Լրահոս

5 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալ․ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան վերադարձել է հաղթանակով

5 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալ․ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան վերադարձել է հաղթանակով

Լեհաստանի Ռումիա քաղաքում Բազկամարտի միջազգային ֆեդերացիայի (IFA - International federation armwrestling) կազմակերպած հաշմանդամություն ունեցող մարզիկների աշխարհի առաջնությանը Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները նվաճել են 5 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

Դեկտեմբերի 3-9-ը աշխարհի առաջնությանը մասնակցելու մեկնել էին 6 մարզիկներ՝ ՀՀ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հիմնադիր Սարգիս Ստեփանյանը,  Մարինե Մկրտչյանը, Անահիտ Բաբաջանյանը, Նաիրա Մեսրոպյանը, Նարեկ Առաքելյանը և Սերոբ Հովհաննիսյանը։

Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մարինե Մկրտչյանը ձախ և աջ ձեռքով (Phisical lmpaired standing U23) 50+ քաշային կարգում զբաղեցրեց 1-ին հորիզոնականներ։

Մարինե Մկրտչյանը ձախ ձեռքով (Phisical lmpaired standing) 60 կգ քաշային կարգում զբաղեցրեց 2֊ րդ հորիզոնականը:

Անահիտ Բաբաջանյանը ձախ ձեռքով (Phisical lmpaired standing) 60 կգ քաշային կարգում զբաղեցրեց 1֊ին հորիզոնականը։

Նաիրա Մեսրոպյանը ձախ և աջ ձեռքով (Phisical lmpaired standing) 60+ քաշային կարգում զբաղեցրեց 1֊ին հորիզոնականները։

Նարեկ Առաքելյանը աջ և ձախ ձեռքով (Hearing Standing) 60 կգ քաշային կարգում զբաղեցրեց 2֊րդ հորիզոնականները։

Ես՝ ձախ ձեռքով (Phisical lmpaired siting) 85կգ քաշային կարգում զբաղեցրի 2֊րդ հորիզոնականը։

Սերոբ Հովհաննիսյանը (Phisical lmpaired standing) 85+ քաշային կարգում ձախ ձեռքով զբաղեցրեց 2֊րդ հորիզոնականը, իսկ աջ ձեռքով՝ 3֊րդ հորիզոնականը։

Տե՛ս նաև՝ 

Լեգենդների մարզասրահը․ պատրաստվելով աշխարհի առաջնությանը

The Legends: Armenia’s Athletes with Disabilities Find Strength

Գեղեցիկ Ոսկանյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում