Ինչպես է լուծվելու Ադրբեջանից բռնագաղթածների բնակարանային խնդիրը. զրույց Արմեն Ղազարյանի հետ

ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ այն մասին, թե ինչպես և ինչ ժամանակահատվածում է լուծվելու Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային խնդիրը:

Ավելի քան 30 տարի է՝ Ադրբեջանից բռնագաղթած հարյուրավոր ընտանիքներ բնակվում են հանրակացարաններում, մասնավոր տարածքներում ու վագոն-տնակներում: Ըստ վիճակագրության՝ 895 ընտանիք այսօր առաջնահերթ բնակարանի կարիք ունի, որի համար ավելի քան 7 մլրդ դրամ է հարկարվոր:

Կառավարությունը վերջին նիստերից մեկում որոշում ընդունեց տարիների խնդիրը լուծել փուլային տարբերակով։ Արդեն հատկացվել է 1,5 մլրդ դրամ 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար։ Սա առաջին փուլի համար հատկացված գումարն է։

#Հարցազրույց

Մեկնաբանել