Ուրվական քաղաք՝ Դաստակերտ

Դաստակերտը Հայաստանի ամենափոքր քաղաքներից է: Սիսիանի տարածաշրջանում՝ Այրի լեռան ստորոտին գտնվող երբեմնի ծաղկուն բանակավայրը, որը նախկինում եղել է Տաթևի վանականների հանգստավայրը, ունի անհասկանլի ներկա ու մշուշոտ ապագա:

Այժմ Դաստակերտի բնակչության թիվը շուրջ 300 է: Խոշորացման ծրագրի արդյունքում այն միացել է Սիսիան համայնքին: Ոչ հեռավոր անցյալում կյանքը Դաստակերտում եռում էր: ԽՍՀՄ տարիներին այնտեղ բնակվել են նաև ադրբեջանցիներ: 1951-ից Դաստակերտը համարվել է քաղաքատիպ ավան: 1952-ին այնտեղ կառուցվում է պղնձամոլիբդենային կոմբինատ և բժշկական գործիքների գործարան: Սկսվում է բնակավայրի արագ բնակեցումը Հայաստանի տարբեր վայրերից: Կառուցվում են մի քանի տասնյակ բազմաբնակարան շենքեր:

1980-ականներին քաղաքի բնակչության թիվը հասնում է շուրջ 4 000-ի, իսկ երբ փակվում է կոմբինատը, այնուհետև նաև բժշկանան գործիքների գործարանը, սկսվում է բնակչության զանգվածային հեռացումը Դաստակերտից: Այժմ Դաստակերտի բնակչությունն ավելի քիչ է, քան 1922-ին՝ 358 բնակիչ: Կոմբինատի և բժշկական գործիքների գործարանի շենքերն ավերակների են վերածվել: Կան Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքներ:

Դաստակերտը համարվում է Հայաստանի ամենաաղքատ բնակավայրերից մեկը: Այժմ այնտեղ ապրում են հիմնականում տարեց մարդիկ, երիտասարդները հեռանում են կա՛մ Հայաստանի մեծ քաղաքակներ, կա՛մ Ռուսաստան: Գյուղում գործում է շուրջ 300 աշակերտի համար նախատեսված դպրոց, ուր հաճախում է ընդամենը 17 աշակերտ: Գյուղում գործում է մեկ ՀԷԿ, որի աշխատանքը սեզոնային բնույթ ունի: Մի քանի բնակիչ էլ զբաղվում են մեղվաբուծությամբ ու անասնաբուծությամբ:

Մեկնաբանել