Գաղտնալսի՞ ոստիկանը, թե՞ ոչ․ զրույց օրինագծի համահեղինակի հետ

Ոստիկանությանը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը հանրային լայն հնչեղություն է ստացել: Խորհրդարանում դեկտեմբերի 10-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց «Իմ քայլը»-ի պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Պատգամավորներն առաջարկում են ԱԱԾ-ի բացի՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալ նաև ոստիկանությանը: Օրենսդրական նախաձեռնության և դրա քննադատությունների մասին ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է Արմեն Խաչատրյանի հետ:

#Հարցազրույց

Մեկնաբանել