Խուզարկություն Ռուբեն Հայրապետյանի տանը

ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները՝ 6-րդ վարչության աշխատակիցները, խուզարկություն են իրականացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, Ազգային ժողովի հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի տանը և իրեն պատկանող շինություններում։ Այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից՝ հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդել։

«Այս պահին հայտնել չենք կարող, թե ինչ գործի շրջանակում է կատարվում խուզարկությունը»,- ՍիվիլՆեթին ասացին ոստիկանության մամուլի ծառայությունում։

Գեղեցիկ Ոսկանյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել