Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում կատարած գրառմամբ անդրադարձել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
«Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Դե քանի որ այս տարածաշրջանում գործված մեծ հանցանքը հենց այս տարածաշրջանում չի քննարկվում և այստեղ չի վերահստատվում արդարությունը, դրա համար էլ այն դառնում է այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկա։
Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մեկ խորհրդարան և դա Թուրքիայի խորհրդարանն է, որի անդամն եմ ես», – գրել է Փայլանը։
ABD senatosu Ermeni Soykırımı tasarısını oybirliği ile kabul etti.
Bu topraklarda yaşanan büyük suç; bu topraklarda konuşulup, adaleti sağlanmadığı için, başka parlamentoların konusu oluyor
Ermeni halkının yarasını iyileştirecek tek meclis, üyesi olduğum Türkiye’nin meclisidir.
— Garo Paylan – Կարօ Փայլան (@GaroPaylan) December 13, 2019
Աղբյուր` Ermenihaber.am