Թուրքիան՝ Սենատի ճանաչումից հետո

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Փաշինյանը ճշմարտության հաղթանակ որակեց բանաձևն ու հիշելով Էրդողանի ապրիլքսանչորսյան ելույթը՝ այն անվանեց անպարկեշտ ու ցինիկ: Թուրքիայից արձագանքում են, ասում, թե որոշումն անհիմն է, և չեն հրաժարվելու իրենց ուղեգծից: Էրդողանը դեռ չի խոսել, իսկ նրա՝ Արդարություն և զարգացում կուսակցության խոսնակն ասել է, որ բանաձը խոչընդոտելու է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:

#Սարնիվեր #ԹուրքիանԱյսօր

Մեկնաբանել