ՍիվիլՆեթը պարզել է, թե պետական մարմինները որքան գումար են ծախսել 2019-ին մեդալներ ու շքանշաններ ձեռք բերելու համար։
#ՔոԳրպանից
ՍիվիլՆեթը պարզել է, թե պետական մարմինները որքան գումար են ծախսել 2019-ին մեդալներ ու շքանշաններ ձեռք բերելու համար։
#ՔոԳրպանից
«Ակադեմիական քաղաքի» նման մեծամասշտաբ նախաձեռնության համար անհրաժեշտ է հանրային համերաշխության մթնոլորտ, ինչը այսօր Հայաստանում չկա»,- կարծում է քաղաքային պլանավորման մասնագետ Սարհատ Պետրոսյանը։ Ի լրումն սրա, մասնագետները կարծում են, որ գաղափարն ունի մի շարք լոգիստիկ և բովանդակային խնդիրներ, իսկ Աշտարակի համայնքապետարանը նախաձեռնության հետ մեծ հույսեր է կապում։
Հայաստանում Եվրամիության առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում, հաղորդում է Հայաստանում ԵՄ առաքելության կայքը: Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ասել է, որ առաքելության ներկայության առաջին 3 ամիսներին իրականացվել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում գտնվող իր օպերատիվ կենտրոններից: «Առաջիկա ամիսներին առաքելությունը նախատեսում է բացել երեք լրացուցիչ օպերատիվ հանգույցներ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում՝ մոտ ապագայում աստիճանաբար հասնելով լիարժեք կարողությունների»,- ասել է նա։ Ռիտերը հավելել է, որ իրենց նպատակն է նպաստել սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը․ «Եվ, ըստ բազմաթիվ հայ պաշտոնյաների, Հայաստանում ԵՄ առաքելությունը նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Այնուամենայնիվ, իրավիճակը մնում է անկայուն»,- նշել է առաքելության ղեկավարը։
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Նախորդ ամիս համացանցում տարածվում էր մի տեսանյութ, որում պնդում էր արվում, թե Սևանի ափամերձ տարածքում կառուցված առանձնատունը պատկանում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Առանձնատան տարածքը շրջապատված է բարձր պարիսպներով, որոնք ծավալվում են ընդհուպ մինչև Սևանի ափ։ Տեսանյութը մայիսի 6-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Հրապարակումն ունի մոտ 400 հազար դիտում և 2,6 հազար տարածում։ Արցախի նախագահ Հարությունյանի կողմից Սևանում առանձնատուն կառուցելու մասին տեղեկություններ տարածվել էին դեռ 2022-ի օգոստոսին, սակայն այն ժամանակ Արցախի նախագահի աշխատակազմը հերքել էր դրանք։ #CivilNetCheck-ը տեղորոշել է տեսանյութում երևացող առանձնատունը և պարզել՝ ով է դրա սեփականատերը։ Առանձնատունը կառուցում […]
Շրջափակումից ի վեր Արցախում բազմաթիվ խանութներ են փակվել, իսկ գործող խանութներում հիմնականում տեղական արտադրանք է վաճառվում՝ մակարոնեղեն, կաթնամթերք, պահածոներ, որոնք վաճառվում են առանց կտրոնի։ Չնայած տեղական արտադրամասերը մեծ դժվարությամբ են գործում շրջափակման պայմաններում, բայց պահանջարկը մեծացել է։ ՍիվիլՆեթը եղել է մի քանի արտադրամասերում և ծանոթացել դրանց գործունեությանը։
Համաշխարհային բանկը (ՀԲ) կանխատեսում է, որ 2023-ին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,4 տոկոս։ ՀԲ-ն նախորդ կանխատեսման ցուցանիշը բարձրացրել է 0,3 տոկոսային կետով։ Ըստ բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցի՝ Հայաստանում տնտեսական աճը 2024-ի համար գնահատում է 4,8 տոկոս, իսկ 2025-ի համար՝ 5 տոկոս։ Զեկույցը կանխատեսում է, որ 2023-ին Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում տնտեսական աճը կկազմի 1,4 տոկոս: Բանկը նախորդ կանխատեսման համաձայն 0,6 տոկոսով նվազեցրել է Ադրբեջանի համար կանխատեսումը՝ տնտեսական աճը 2023-ի համար գնահատելով 2,2 տոկոս: Վրաստանի դեպքում բանկն այս տարի կանխատեսում է 4,4 տոկոս տնտեսական աճ, Թուրքիայի դեպքում՝ 3,2 տոկոս, Իրանի դեպքում` 2,2 տոկոս։ Հայաստանի 2023-ի պետական բյուջեով նախատեսվում է […]
Ադրբեջանը հրաժարվում է փոխադարձ քայլ անել Հայաստանի կատարած քայլերին ընդառաջ, նշում է «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում: Փորձագետը նկատում է, որ անկլավների հարցում Ադրբեջանը «հիմքեր է» ստեղծում իր հետագա գործողությունների համար: Պետրոսյանը հայ-ադրբեջանական բանակցությունների համատեքստում անդրադառնում է տարածաշրջանային երկրների դիրքորոշմանը՝ նշելով, որ բոլոր ուժային կենտրոնները հետաքրքրված են խաղաղության հաստատմամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնում են վարչապետի գրասենյակից։ Սոչիում Փաշինյանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին:
Իսմի Աղաև, OC Media Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Իրան։ Ադրբեջանի ԱԳՆ զգուշացումը տեղի է ունենում երկու երկրների միջև հարաբերությունների լարվածության ֆոնին։ Նախարարությունը հունիսի 3-ին «խստորեն հորդորել է» չմեկնել Իրան՝ հայտարարելով, որ այդ քայլին գնում է հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա «ահաբեկչական» հարձակման և դեսպանատան փակվելուց հետո այդ երկրում դիվանագիտական սահմանափակ ներկայացուցչություն ունենալու պատճառով։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այս հայտարարությունն արել է անմիջապես այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ Ադրբեջանի մի քաղաքացի, որը երեք ամիս անհետ կորած էր, կալանավորվել է Իրանում, և նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Հունիսի 1-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Գերմանիայում սովորող Ադրբեջանի […]