ՀՅԴ-ն թեկնածու է առաջադրել Արցախի նախագահի ընտրություններում

ՀՅԴ-ն 2020թ․ գարնանը Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով, իսկ խորհրդարանական ընտրություններին՝ առանձին ցուցակով։

«Արցախի համապետական ընտրություններում քաղաքական այլ ուժերի հետ նախագահի համաձայնեցված թեկնածուով հանդես գալու 3-ամսյա քննարկումներից հետո, ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի մասնակցությամբ, որոշեց Արցախի 2020 թ-ի նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով, որը կլինի ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, իսկ խորհրդարանական ընտրություններին ներկայանալ առանձին ցանկով»,- ասվում է կուսակցության հայտարարությունում։

Կարդացե՛ք նաև՝ Ընտրություններ Արցախում․ ինչ պետք է իմանալ

#CivilNet #News

Լուսանկարում՝ Դավիթ Իշխանյանը (Arfd.am)

Մեկնաբանել