Խաժակյանի աշխատանքը ջուրն է լցվում․ Էդմոն Մարուքյան

Մենք Դավիթ Խաժակյանի գործունեությւոնից ավելին քան գոհ ենք, նա ցույց է տվել՝ ինչպես պետք է ընդդիմադիր ավագանին աշխատի․ այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Այսօր՝ ավելի վաղ, նա տեղեկացրեց Ֆեյսբուքում, որ կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանում իր միակ անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը:

«Եթե մենք, կառավարման խորհուրդը որոշենք, որ Դավիթ Խաժակյանը պետք է դուրս գա ավագանուց, մենք կդադարենք ներկայացված լինել Երևանի ավագանում և որևէ պատասխանատվություն կրել գործունեության համար»,- ասաց Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը, պատասխանելով լրագրողների բազմաթիվ հարցերին, թե որոնք են նման որոշման պատճառները, շեշտեց, որ իրավիճակներ կան, որոնք դուրս են Խաժակյանի ազդեցությունից, և նա պատասխանատվություն է կրում դրանց համար։

Նա շարունակեց՝ երեկ Խաժակյանը ամբիոնից բացահայտեց կեղծիք, սակայն մեդիան դա որևէ կերպ չլուսաբանեց։

«Եթե հանրային ընկալումը դա է, որ պաշտոնական կեղծիքը ծամած դրվի, և դա չլուսաբանվի, ուրեմն ճիշտ կլինի, որ դուրս գանք»,- նշեց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ եթե քաղաքացիները չեն տեսնում ավագանու անդամի աշխատանքը, արդյոք անհրաժե՞շտ է, որ իրենք մնան այնտեղ։ ԼՀ ղեկավարի խոսքով՝ Խաժակյանի աշխատանքը ջուրն է լցվում, և բովանդակային քննադատությունը չի դառնում ուղղություն խմբակցության համար։

«Տրենդը այն է, որ թիրախավորվեն ավագանու անդամները և սրբադասվեն իշխանության ներկայացուցիչները»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

Նա եզրափակեց՝ ԼՀ-ն պատասխանատու է իր բոլոր որուշմների համար, շարունակում է ընդդիմադիր գործունեությունը, որևէ փոփոխություն չի եղել իր գործունեության մեջ։ Երբ կառավարման խորհուրդը որոշում կայացնի, այն կհրապարակվի։

Երևանի ավագանու Լույս խմբակցությունն ունի երեք անդամ՝ Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանը։ Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ է Դավիթ Խաժակյանը։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել