Ուկրաինան և Ադրբեջանը աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը

Ադրբեջանն ու Ուկրաինան փոխադարձաբար աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը․ այս մասին այսօր Բաքվում ճեպազրույցի ժամանակ հայտարարել են երկու երկրների նախագահներ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Զելենսկին։

Վերջինս շնորհակալություն է հայտնել Ալիևին Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար։ Զելենսկիի խոսքով՝ իր երկիրը շահագրգռված է ադրբեջանական բիզնեսի հետ ավելի սերտ համագործակցությամբ։

Կիևը նաև աջակցում է Հարավային գազային միջանցք նախագծին։ Զելենսկու խոսքով՝ կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել դրա ընդլայնման հնարավորությունները։

«Դա շատ կարևոր գործոն է՝ եվրոպական սպառողներին գազի մատակարարման դիվերսիֆիկացումը։ Բացի այդ, պետք է ամբողջությամբ կիրառել մեր երկրների և տարանցիկ բացառիկ պոտենցիալն ու ենթակառուցվածքները»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա հրավիրել է Իլհամ Ալիևին Ուկրաինա։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել