Ադրբեջանական զինված ուժերը կրակել են Իջևան-Նոյեմբերյան մայրուղու ուղղությամբ

Երեկ երեկոյան՝ ժամը 22:00-22:30-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժեը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ, այս մասին Ֆեյսբուքում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը, հայկական կողմից կորուստներ չկան:

Մեկնաբանել