Բաքվի հետ ռազմատեխնիկական համագործակցությունից Մոսկվայի հրաժարումը բացասաբար կազդի ԼՂ հակամարտության վրա

Ոչ միայն ԼՂՀ, այլ ցանկացած հակամարտության դեպքում իրավիճակը ոչ կայուն է դառնում ոչ ճիշտ բալանսի պատճառով, երբ կողմերից մեկի մոտ կա հավանական հնարավորություն կամ պատրանք այն մասին, որ ինքը կարող է հաղթել ռազմական համակարտությունում․ հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսին։

«Մենք համագործակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում տարբեր պայմաններով: Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, Ադրբեջանի հետ մենք նման հարաբերություններ չունենք:ՌԴ և Բելառուսի կողմից ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունից հրաժարվելը, իմ կարծիքով, կբերի երկու շատ անցանկալի և վտանգավոր հետևանքների ԼՂ համակարտության կարգավորման հեռանկարների մասով: Դրանցից մեկն այն է, որ Ադբեջանին այլ զենք մատակարարողներ կարող են ի հայտ գալ, երկրորդ, ինչպես արդեն սկզբում նշեցի, տեղի կունենա ուժերի հավասարակշռության խախտում, ինչը հանդիսանում է պատերազմական գործողությունների չվերսկսման երաշխիք»,- ընդգծեց նա:

2014-2018թթ․ ժամանակահատվածում Ռուսաստանն Ադրբեջանի զենքի խոշորագույն մատակարարն է եղել (51%), նրան հետևում է Իսրայելը (43%), ապա՝ Թուրքիան (2,8%):

Կարդացե՛ք՝

Լավրովը՝ Ադրբեջանին զենք չվաճառելու ՀԱՊԿ երկրներին ուղղված Փաշինյանի կոչի մասին

Մեկնաբանել