Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ, Վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը

Վերաքննիչ դատարանը` Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքը։ Վերաքննիչ դատարանը նոյեմբերի 7-ի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողեց անփոփոխ:

Որոշումը ենթակա է բողոքարկման Վճռաբեկ դատարանում 15-օրյա ժամկետում:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դեկտեմբերի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանին ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը:

Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել:

Մեկնաբանել