Տրանսֆերային գնագոյացում. սեմինար

Դեկտեմբերի 16-ին Հայաստանի «Բի-Դի-Օ» ընկերությունների խումբը կազմակերպել էր սեմինար, որի հիմնական նպատակը 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տրանսֆերային գնագոյացման գծով հարկային օրենսգրքի կարգավորումների վերաբերալ համապարփակ ինֆորմացիա փոխանցելն էր այն ընկերությունների ղեկավար անձնակազմին, որոնք հնարավոր է եկող տարվա ընթացքում առնչվեն այս օրենսդրական կարգավորմանը:

Սեմինարի ընթացքում «Բի-Դի-Օ» հայաստանան գրասենյակի մասնագետները ներկաներին ներկայացրին տրանսֆերային գնագոյացման էությունը և դրա տեղը BEPS–ի Action-ների կարգավորումների ընդհանուր շրջանակում, տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ առկա միջազգային կարգավորումները (ըստ OECD ստանդարտի), տրանսֆերային գնագոյացման կարգավորումները և փաստաթղթավորման նկատմամբ պահանջները՝ ըստ ՀՀ Հարկային օրենսգրքի, Իսկ «Բի-Դի-Օ Գլոբալի» ներկայացուցիչներ Օրբոկ Իլոնան («Բի-Դի-Օ Հունգարիա», Հարկային գործընկեր) Ալեքսանդր Արտամոնովը` («Բի-Դի-Օ Ռուսաստան», Տրանսֆերային գնագոյացման խմբի ավագ մենեջեր) և Վիկտոր Նեվմերժիցկիյը( «Բի-Դի-Օ Ուկրաինա», Հարկային և բիզնես ծառայությունների գծով գործընկեր) կիսվեցին իրենց երկրների պրակտիկ փորձով և դիտարկումներով:

Սեմինարի ընթացքում հակիրճ անդրադարձ կատարվեց նաև վերջերս փոփոխության ենթարկված ձեռնարկատիրական օրենսդրության կարգավորական մի քանի դրվագների:

Մեկնաբանել