ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ընդհանուր ժողովը ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրեց ֆեդերացիայի փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին:

Քվեարկության 23 մասնակիցներից 13-ը քվեարկել էին Մելիքբեկյանի, իսկ 7-ը՝ Թովմաս Գրիգորյանի օգտին։ Եվս 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Դրանցից երկուսը սխալ քվեարկության արդյունք էին, երրորդը՝ «Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանի կողմից որևէ մեկին չքվեարկելու արդյունք։

Մելիքբեկյանից բացի ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել էր նաև «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։

Մեկնաբանել