Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի ընտրությանը հաջորդեց ֆեդերացիայի գործադիր կոմիտեի կազմի ընտրությունը։

Ըստ քվեարկության արդյունքների՝ ընտրված անձանց ցանկը հետևյալն է․

Աղաբեկյան Հրաչիկ` «ՖԱ «Արագած» ՀԿ
Աղբալյան Գագիկ` «Աչաջուր» ՖԱ ՀԿ
Առաքելյան Կիմ` «Գանձասար» ՖԱ ՀԿ
Գալստյան Պողոս` «Արարատ-Արմենիա» ՖԱ
Թադևոսյան Անն՝ ՀՖՖ-ի կանանց ֆուտբոլի բաժնի պետ
Հակոբյան Տիգրան` «Էրեբունի սպորտային ակումբ» ՀԿ
Ղազազյան Հայկ` «Փյունիկ ՖԱ» ՀԿ
Ղարիբյան Հասմիկ՝ Հայաստանի կանանց հավաքականի նախկին ֆուտբոլիստուհի
Մկրտչյան Արեն` ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» ՓԲԸ
Յագան Հրաչ` ՖԱ «Արարատ» Հ/Ձ ՓԲԸ
Նավոյան Բագրատ` ««Ալաշկերտ» ՖԱ»» ՀԿ
Նիկողոսյան Արմեն` «ՆԻԿԱՐՄ» ՖԱ ՍՊԸ
Շաբոյան Կարեն` «Սևան ՖԱ» ՍՊԸ
Շահգելդյան Արմեն՝ «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ
Սահակյան Արթուր՝ ««Նոա» ՖԱ» ՀԿ
Սարգսյան Ալբերտ՝ «ՖԱ «ԱՆԻ» ՀԿ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ընդհանուր ժողովը ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրեց ֆեդերացիայի փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին: Քվեարկության 23 մասնակիցներից 13-ը քվեարկել էին Մելիքբեկյանի, իսկ 7-ը՝ Թովմաս Գրիգորյանի օգտին։ Եվս 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Դրանցից երկուսը սխալ քվեարկության արդյունք էին, երրորդը՝ «Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանի կողմից որևէ մեկին չքվեարկելու արդյունք։

Մեկնաբանել