Նոյեմբերի 29-ին Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավար Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ քրեական գործերով այս տարի պետբյուջե է վերականգնվել ավելի քան 4,3 միլիարդ դրամ։ Սիվիլնեթը հարցում էր ուղարկել ՀՔԾ՝ տեղեկանալու, թե ում ներգրավմամբ, ինչ քրեական գործերով ով և որքան գումար է վերականգնել բյուջե։
ՀՔԾ-ն, սակայն, հրաժարվել է պարզաբանել ու տրամադրել վերականգնված գումարի «բացվածքը»՝ դա հիմնավորելով նրանով, որ այդ քրեական գործերով նախաքննությունը դեռ շարունակվում է։
Մկրտիչ Կարապետյան
Լուսանկարում՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը