Ձերբակալվել է 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: Այս մասին հայտարարել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Թավադյանը բերման էր ենթարկվել այսօր ցերեկը:

Քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին, որն ըստ Ոստիկանության օրերս հրապարակած տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի և հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Արմեն Թավադյանը մեղադրվում է նաև Ռոբերտ Քոչարյանի գործով դատական առաջին նիստի օրը հասարակական կարգը խախտելու համար: Նա, ըստ մեղադրանքի, շիշ էր շպրտել ներկաներից մեկի ուղղությամբ։

#CivilNet #News

Մեկնաբանել