High-ը նոր, աճող խումբ է, որը ստեղծագործում է առանց ժանրի սահմանափակումների, հենվելով ֆոլկի ու պռոգ ռոքի վրա։
Մարտին Շահբազյան՝ վոկալ, երաժշտություն, տեքստ
Գոռ Ավետիսյան՝ հարվածայիններ
Արմեն Հաջյան՝ բաս
#Ամանոր2020
High-ը նոր, աճող խումբ է, որը ստեղծագործում է առանց ժանրի սահմանափակումների, հենվելով ֆոլկի ու պռոգ ռոքի վրա։
Մարտին Շահբազյան՝ վոկալ, երաժշտություն, տեքստ
Գոռ Ավետիսյան՝ հարվածայիններ
Արմեն Հաջյան՝ բաս
#Ամանոր2020
Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները դարձյալ սրվել են։ Ադրբեջանական կողմը, Թեհրանում իր դեսպանատան վրա հարձակումը որակելով «ահաբեկչություն», դադարեցրել է դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը՝ տարհանելով աշխատակիցներին: Ի՞նչ խոսույթներ են շրջանառվում Ադրբեջանում այս օրերին։ Credits: Ruptly
Շոթա Կինչա, OC Media Վրաստանի ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցության անդամները քվեարկել են կուսակցության ղեկավար Նիկա Մելիային Լևան Խաբեիշվիլիով փոխարինելու օգտին, ինչը նշանակում է կուսակցության ներսում Սաակաշվիլիամետ խմբակցության հաղթանակ: Երկօրյա քվեարկությունից հետո երկուշաբթի կուսակցությունը հայտարարել է, որ Խաբեիշվիլին հաղթել է Մելիային՝ հավաքելով ձայների 53%-ը՝ Մելիայի 40%-ի դիմաց։ Քվեարկությունը առանցքային էր համարվում Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ապագան որոշելու համար: 2020-ի դեկտեմբերին կուսակցության նախագահ դառնալուց հետո Մելիան փորձել էր կուսակցությունը հեռացնել նրա անցյալից։ Իսկ Խաբեիշվիլին իր նախընտրական արշավն անցկացնում էր՝ քարոզելով, որ նախկին նախագահ և կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլիին բանտից ազատելու համար ավելին անելու անհրաժեշտություն կա: Դեռ 2020-ին Մելիան հաղթել էր Սաակաշվիլիի […]
Գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ։ Մասնավորապես, դատախազությունը պահանջում է բռնագանձել 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ 1,2 մլրդ դրամ։ Բռնագանձման ենթակա է նաև Աբովյանի և նրա հետ փոխկապակցված անձանց պատկանոց երեք շարժական գույքերը, ինչպես նաև երկու իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքները։ Դատախազությունը մտադիր է բռնագանձել նաև չեխական ընկերությունում գնված բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ 1 մլն 608 հազար 540 դրամ, և 389 մլն դրամը, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։ Տավուշի նախկին […]
Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ Սպառողները սոցիալական ցանցերում սկսել են բողոքել, որ Ստեփանակերտի խանութներում որոշ ապրանքատեսակներ շատ բարձր գներով են վաճառվում։ Օրինակ, «Սնիկերս» շոկոլադը վաճառվում է 550 դրամով, իսկ «Լուսաստղ» սուրճը՝ 500 դրամով։ Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ մի շարք ապրանքատեսակներ խանութներին տրամադրում է Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։ Դրանց թվում են նաև կտրոններով տրամադրվող ապրաքնատեսակները։ Առևտրային օբյեկտները այդ ապրանքատեսակները վաճառում են մինչև 15 տոկոս վերադրում անելով։ «Ինչ տրամադրում է Գյուղհիմնադրամը, մենք կարողանում ենք այդ գները վերահսկել․ մենք գիտենք, թե ինչ գնով է խանութը ապրանք […]
Իրանում Ադրբեջանի դեսպանատան միջադեպի և Սպահանում Իրանի ռազմարդյունաբերական գործարանի վրա հարձակման միջև անմիջական կապ կա․ ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նշում է տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը: Փորձագետը միջադեպերը կապում է աշխարհաքաղաքական ավելի մեծ զարգացումների հետ՝ նշելով, որ դրանց նպատակը Իրանի դիրքերի թուլացումն է: Պետրոսյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը «մեծ նվեր էր» Ադրբեջանի համար։ Նա վերլուծում է հակաիրանական քաղաքականություն վարելու Ադրբեջանի շարժառիթները, ինչպես նաև անդրադառնում է Եգիպտոսի նախագահի տարածաշրջանային այցին։
Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2022-ին իրականացվել է մոտ 205 հազար գործարք, որն ամենաշատն է վերջին 12 տարիների կտվածքով։ Այդ մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած տարեկան վերլուծությունից։ Ամենաշատ գործարքներն եղել են Երևանում, ամենաքիչը՝ Վայոց ձորում։ 2021-ի քանակական ցուցանիշների հետ համեմատած, 2022-ին գործարքները նվազել են Արարատի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերում, ավելացել՝ Երևանում, Կոտայքում, Շիրակում, Տավուշում, Սյունիքում, Լոռիում, Արագածոտնում։ Ըստ տեսակների՝ ամենաշատը եղել են օտարման, ժառանգության ու առաջնային գրանցման գործարքները։ Հակառակ գործարքների թվի աճին՝ հանրապետությունում առքուվաճառքի գործարքները նվազել են՝ 56 044-ից հասնելով 52 928-ի։ Երևանում ու Կոտայքում իրականացված առքուվաճառքի գործարքները միասին կազմել են հանրապետությունում եղած առքուվաճառքի գործարքների կեսից ավելին։ Երևանում առքուվաճառքի գործարքներն աննշան […]
Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհից այրվածքներ ստացած երեք զինծառայողները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ։ ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ բոլորի վիճակն այս պահին միջին ծանրության է։ *** Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 3 զինծառայող տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նախնական վարկածով հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված անվտանգության նորմերի խախտման պատճառով։
Ազգային ժողովում ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ ընդդիմության համար ստեղծվել է փակուղային վիճակ․ ասում է ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ մի կողմից ընդդիմությունը փողոցային պայքարի միջոցով դեռևս չի կարողացել հասնել իշխանության հրաժարականին, մյուս կողմից, Ազգային ժողովում արդյունավետ գործելու հնարավորությունները սահմանափակ են: