Պլանետարիումի բացումը հետաձգվում է

Պլանետարիումի բացումը Երևանում հետաձգվում է տեխնիկական պատճառներով։

«Անձինք, որոնք արդեն ձեռք են բերել տոմսերը, կարող են գալ յուրաքնչյուր օր՝ բացման օրվանից սկսած, կամ ետ հանձնել տոմսերը։ Հավելյալ տեղեկությունների համար հետևեք մեր կայքին, Ինստագրամին և Ֆեյսբուքյան էջին»,- ասված է պլանետարիումի հաղորդագրությունում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2020-ի հունվարի 1-ին՝ ժամը 00:00-ին, Երևանում՝ Անգլիական այգում, կբացվի Հայաստանում առաջին պլանետարիումը:

Տե՛ս նաև՝ Երևանում կբացվի առաջին պլանետարիումը

#CivilNet #News