Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների կապացությամբ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էին նաև տարածաշրջանում հավատարմագրված ՀՀ դեսպանները: Այս մասին Ֆեյսբուքում գրառում է արել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հունվարի 3-ին ամերիկյան ավիահարվածների արդյունքում Բաղդադում սպանվել է Իրանի գլխավոր ռազմական ստրատեգներից Ղասեմ Սոլեյմանին, ինչի արդյունքում ծայրաստիճան սրվել են ԱՄՆ-Իրան հարաբերությունները։
Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունները կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը։