Թրամփը թվիթերյան գրառումներ է անում, սպառնում հարվածել իրանական մշակութային օբյեկտների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրար հետևից գրառումներ է անում Թվիթերում՝ խոսելով ամերիկյան հզորության, իրանականա օբյեկտները, անգամ՝ մշակութային, թիրախում ունենալու մասին։

«Միացյալ Նահանգները արդեն երկու տրիլիոն դոլար է ծախսել ռազմական տեխնիկայի վրա։ Մենք ամենամեծն ու վստահաբար լավագույնն ենք աշխարհում։ Եթե Իրանը հարձակվի ամերիկյան բազայի կամ որևէ ամերիկացու վրա, մենք նրանց մոտ կուղարկենք այդ բոլորովին նոր գեղեցիկ սարքավորումների մի մասը .. և առանց վարանելու!»,- գրել է Թրամփը։

«Նրանք հարձակվեցին մեզ վրա, և մենք պատասխան հարված հասցրինք։ Եթե նրանք կրկին հարձակվեն, ինչը ես նրանց խորհուրդ չեմ տալիս անել, մենք ավելի ուժեղ հարված կհասցնենք նրանց, քան երբևէ»։

Ուշագրավ է Թրամփի՝ իրանական մշակույթի օբյեկտները թիրախում ունենալու գրառումը։

«Նա [սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանին – խմբ․] արդեն հարձակվում էր մեր դեսպանատան վրա և պատրաստվում լրացուցիչ հարվածների այլ վայրերում։ Իրանը տարիներ շարունակ իրենից ոչինչ չի ներկայացնում, բացի խնդիր լինելուց։ Թող դա նախազգուշացում լինի, որ եթե Իրանը հարված հասցնի ինչ-որ ամերիկացիների կամ ամերիկյան ակտիվների, ապա մենք դա կանենք։- գրում է ԱՄՆ նախագահը և շարունակում։- Թիրախում են իրանական 52 օբյեկտներ (ներկայացնում են 52 ամերիկացիներին, որոնց Իրանը պատանդ էր վերցրել տարիներ առաջ), որոնցից մի քանիսը շատ բարձր մակարդակի են և կարևոր են Իրանի ու իրանական մշակույթի համար։ Այդ թիրախներին, ինչպես նաև Իրանին, շատ արագ և շատ ուժեղ հարված կհասցվեն: ԱՄՆ-ն այլևս չի ցանկանում որևէ սպառնալիք»։

#CivilNet #News

Մեկնաբանել