Իրանը բարեկամ երկիր է, ԱՄՆ-ը ևս բարեկամ երկիր է․ Նիկոլ Փաշինյան

Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, ԱՄՆ-ը ևս մեզ համար բարեկամ երկիր է, և մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն այս հայտարարությունն արել է Արատանիշ լեռան գագաթին, ուր նա Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի և խմբի ուղեկցությամբ բարձրացել է այսօր։ (Արտանիշ լեռը՝ 2561 մետր, Գեղարքունիքի մարզում է։ Գագաթից երևում է Սևանա լիճը)։

«Մեր ուղերձն այն է, որ Իրանի և ԱՄՆ-ի մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ համապատասխան կառույցներին հանձնարարականներ են տրվել հետևելու իրավիճակին և «մատը զարկերակի վրա պահելու»:

Փաշինյանը տեղեկացրել է, որ տեղի է ունեցել Հայաստանի որ Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը։

#CivilNet #News

Լուսանկարը՝ Primeminister.am կայքից