ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (Դեմոկրատական կուսակցություն) հայտարարել է, որ օրենսդիրներն այս շաբաթ քվեարկության կդնեն մի բանաձև, որով կսահմանափակվեն նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում: Հայտարարությունը հրապարակված է խոսնակի կայքում:
Դիմելով դեմոկրատ գործընկերներին՝ Փելոսին նշում է, որ Թրամփի վարչակազմը «սադրիչ և անհամաչափ օդային հարված է հասցրել իրանցի բարձրաստիճան զինվորականների դեմ»:
«Այս գործողությունը վտանգի տակ է դրել ծառայողներին, դիվանագետներին և այլոց՝ ստեղծելով Իրանի հետլարվածության լուրջ էսկալացիա:
Մեր` Կոնգրեսի անդամներիս առաջին պարտավորությունն է պահպանել ամերիկացի ժողովրդի անվտանգությունը: Այդ պատճառով մենք մտահոգված ենք, որ վարչակազմը այդ գործողությանը դիմել է առանց Կոնգրեսի հետ խորհրդակցելու և առանց հարգելու Կոնգրեսի ռազմական լիազորությունները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ:
Այս շաբաթ Պալատը կներկայացնի և կքվեարկի Ռազմական լիազորությունների բանաձևի վերաբերյալ՝ սահմանափակելու նախագահի ռազմական գործողությունները Իրանի հարցում»,- ասված է Փելոսիի հայտարարությունում:
Թեմայի շուրջ ավելին՝
Թրամփը խոստանում է անհամաչափ պատասխանել Իրանի հնարավոր հարվածներին
Թրամփը թվիթերյան գրառումներ է անում, սպառնում հարվածել իրանական մշակութային օբյեկտների
Իրաքի խորհրդարանը քվեարկեց երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերման օգտին
Լուսանկարում՝ Դոնալդ Թրամփն ու Նենսի Փելոսին
#ՍիվիլՆեթ #Լուրեր