ԱՄՆ-ի՝ Արևմտյան Ասիայում չարորակ ներկայության վերջն սկսվել է. Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ Արևմտյան Ասիայում «չարորակ ներկայության վերջն սկսվել է»: Զարիֆը գրառումն արել է այսօր՝ Բաղդադում օրեր առաջ սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության օրը: Իրանի ԱԳ նախարարը գրառումն ուղեկցել է լուսանկարներով, որոնցում հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ հրաժեշտ տալու գեներալին:

«Կյանքումդ երբևէ մարդկության այսպիսի ծով տեսե՞լ ես, Դոնալդ Թրամփ: Դեռ ուզո՞ւմ ես լսել ծաղրածուներին, որոնք քեզ մեր տարածաշրջանի վերաբերյալ խորհուրդներ են տալիս: Դու դեռ մտածո՞ւմ ես, որ կարող ես կոտրել հզոր այս պետության ու ժողովրդի կամքը:

ԱՄՆ-ի՝ Արևմտյան Ասիայում չարորակ ներկայության վերջն սկսվել է»,- գրել է Զարիֆը:

Մեկնաբանել