Իրանում Ուկրաինական ավիաուղիներին պատկանող Boeing 737 ինքնաթիռ է կործանվել

Ուկրաինական ավիաուղիներին պատկանող Boeing 737 ինքնաթիռը կործանվել է մայրաքաղաք Թեհրանից թռիչքից հետո: Ըստ տարբեր աղբյուրների՝ ինքնաթիռում եղել է 169-180 մարդ:

Իրանական Press TV-ն հաղորդում է, հղում անելով Իմամ Խոմեյնի միջազգային օդանավակայանի ներկայացուցչին, որ ինքնաթիռը ընկնելուց հետո բռնկվել է: Ըստ նախնական վարկածի՝ ավիավթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով:

Տեսանյութը՝ Press TV-ի:

Մեկնաբանել