Իրանը հրթիռակոծել է Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման բազաները

Իրանը հրթիռակոծել է Իրաքի ռազմաբազաները, որոնցում տեղակայված են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ուժերը: Թեհրանը հայտարարել է, որ հռթիռակոծությունը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության վրեժն է:

Պենտագոնի գլխավոր ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ Այն Ասադի և Էրբիլի բազաների ուղղությամբ արձակվել է ավելի քան մեկ տասնյակ հրթիռ:

Այս առիթով Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գրել է Թվիթերում, որ հրթիռակոծությունը «ինքնապաշտպանական համաչափ գործություն է՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված»: Ըստ նրա՝ թիրախում էր այն բազան, որից իրականացվել է Իրանի քաղաքացիների ու բարձրաստիճան պաշտոնյաների դեմ «ճղճիմ զինված հարձակումը»:

«Մենք էսկալացիայի կամ պատերազմի չենք ձգտում, բայց կպաշտպանվենք ցանկացած ագրեսիայից»,- գրել է Զարիֆը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ արձակված հրթիռներից ոչ մեկը չի չեզոքացվել: Ըստ Press TV-ի՝ կան զոհերի վերաբերյալ նախնական հաղորդագրություններ:

Թեմայի շուրջ ավելին՝

Թրամփը խոստանում է անհամաչափ պատասխանել Իրանի հնարավոր հարվածներին

Թրամփը թվիթերյան գրառումներ է անում, սպառնում հարվածել իրանական մշակութային օբյեկտների

Իրաքի խորհրդարանը քվեարկեց երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերման օգտին

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել