Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է։

Իր մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո վարչապետը գրառում է արել Ֆեյսբուքում՝ նշելով, որ քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները եւ ուրբաթ օրը այդ կապակցությամբ իր տված հանձնարարականների կատարման ընթացքը:

«Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհնագստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ, եւ մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»,- գրել է Փաշինյանը:

Հունվարի 3-ին ամերիկյան օդուժի հարվածից Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Մերձավոր Արևելքում խիստ սրվել է իրավիճակը։ Այսօր Իրանը ավիահարվածներ է հասցրել Իրաքում տեղակայված ամերիկյան բազաների։

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 5-ին իրանցի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում «ՀՀ կառավարության անունից ցավակցություն էր հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ»։

#CivilNet #News

Մեկնաբանել