Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ թողնում է այդ պաշտոնը։
«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»,- գրել է Կարապետյանը։
Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է egov.am կայքում․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով,
Վլադիմիր Կարապետյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»։
#CivilNet #News
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի