Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու դատավոր Դանիբեկյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին․ այդ մասին դատական նիստի ընթացքում տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հակ Ալումյանը։

Հունվարի 9-ի նիստին դատարանը լսեց Սեյրան Օհանյանի ու Յուրի Խաչատուրովի պաշտպաններ Կարեն Մեժլումյանի ու Միհրան Պողոսյանի՝ իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունները։ Հաշվի առնելով, որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը պետք է մասնակցեր մեկ այլ դատական նիստի, այսօրվա նիստը հետաձգվեց մինչև հունվարի 14-ը՝ ժամը 13։00-ն։

Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի չճանաչելու դեմ։

Ժաննա Ավագյան

Մեկնաբանել