Համաշխարհային բանկը Հայաստանի համար ավելի լավատես է, քան հարևանների

Համաշխարհային բանկի 2020թ․ Գլոբալ տնտեսական հեռանկարներ հունվարյան զեկույցի համաձայն՝ թեև տնտեսական աճի տեմպերը Հարավային Կովկասում նվազման միտում ունեն, սակայն Հայաստանի աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում` ի տարբերություն հարևան երկրների: Մասնավորապես, 2020-ին կանխատեսվում է 5,1%, 2021 և 2022-ին՝ 5,2% աճ:

Տնտեսական աճի կանխատեսումներն ըստ տարիների (%)․

2020 2021 2022

Գլոբալ միջին 2,5 2,6 2,7

ԱՄՆ 1,8 1,7 1,7

Եվրոգոտի 1,0 1,3 1,3

Չինաստան 5,9 5,8 5,7

Ռուսաստան 1,6 1,8 1,8

Վրաստան 4,3 4,5 4,5

Ադրբեջան 2,3 2,1 2,1

Հայաստան 5,1 5,2 5,2

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

Հայաստանի 2020-ի պետական բյուջեի հիմքում դրված է 4.9% տնտեսական աճի կանխատեսումը։ Հայաստանի կառավարությունը 2019-ի համար կանխատեսել է 6.3% աճ:

#CivilNet #News

Մեկնաբանել