Ներկայացուցիչների պալատը սահմանափակել է Թրամփի լիազորությունները Իրանի հարցում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձև, որով սահմանափակվում են նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները Իրանի դեմ պատերազմելու հարցում։ Ներկայացուցիչների պալատը, որը վերահսկում են դեմոկրատները, հավանություն է տվել բանաձևին 224 կողմ, 194 դեմ ձայներով։ Ընդունված փաստաթուղթը պարտավորեցնում է նախագահին դադարեցնել ԱՄՆ զինված ուժերի օգտագործումը Իրանի դեմ, եթե Կոնգրեսը դրան հավանություն չի տվել։

Հնարավորությունը, որ բանաձևը կընդունվի նաև Սենատի կողմից, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները, մեծ չէ։

Խորհրդանշական այս քայլը նախատեսում է Կոնգրեսի հավանությունը Իրանի հետ ցանկացած հակամարտության հարցում, բացառությամբ այդ երկրի կողմից բացահայտ հարձակման։

Բանաձևի ընդունման պահին ոչ Իրանը, ոչ ԱՄՆ-ը չեն խոսում ռազմական առճակատման մտադությունների մասին։

Դոնալդ Թրամփը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիիի նախաձեռնած բանաձևն անվանել է «խենթ» և հույս հայտնել, որ պալատի բոլոր հանրապետականները դեմ կքվեարկեն դրան։

Նենսի Փելոսին իր հերթին հայտարարել է, որ Թրամփը չի բարձրացրել ԱՄՆ անվտանգությունը նրանով, որ հրամայել է հարված հասցնել իրանցի գեներալ Սոլեյմանիի դեմ։

Կարդացե՛ք նաև՝

Պատժամիջոցներ, միջուկային ծրագիր, խաղաղություն․ Թրամփի պատասխանը Իրանի հրթիռակոծությանը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակման հարցը

Լուսանկարում՝ Դոնալդ Թրամփն ու Նենսի Փելոսին

Մեկնաբանել