Ինչու է Հայաստանի բնակչությունը շարունակում նվազել․ զրույց Ծովինար Հարությունյանի հետ

ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը Հայաստանի ժողովրդագրական խնդիրների շուրջ զրուցել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) Հայաստանի գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանի հետ։

1990-ից ի վեր Հայաստանից արտագաղթել է շուրջ մեկ միլիոն միլիոն մարդ։ Կառավարությունը հայտարարում է, որ Թավշյա հեղափոխությունից հետո արտագաղթը դադարել է։ Իրականությունն այն է, որ Հայաստանի բնակչությունը շարունակում է նվազել։ Արտագաղթից բացի կան այլ գործոններ, որոնց պատճառով բնակչության թվաքանակի նվազում է արձանագրվում՝ ծնելիության նվազում, մահացության աճ։ Եթե Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ 2040-ին Հայաստանի բնակչությունը պետք է լինի 4 միլիոն, ապա Նիկոլ Փաշինյանը ավելի առաջ գնաց՝ հայտարարելով, թե 2050-ին Հայաստանի բնակչությունը պետք է լինի 5 միլիոն։ Մինչդեռ ՄԱԿ-ը կանխատեսում է, որ 2050-ին Հայաստանի բնակչությունը կլինի 2,7 միլիոն, իսկ 2100-ին՝ 1,8 միլիոն։

#Հարցազրույց

Մեկնաբանել