Մայրերի բողոքը՝ ապօրինի որդեգրված իրենց երեխաների գործով

Հունվարի 10-ին Գլխավոր դատախազության առջև ապօրինի որդեգրման հետևանքով իրենց երեխաներին կորցրած մայրերը բողոքի ցույց էին անում՝ պահանջելով «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և գործով անցնող մյուս անձանց կալանավորումը։

Գլխավոր դատախազի հետ հանդիպումից հետո բողոքի ցույցը շարունակվել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի առջև։

Հունվարի 8-ին Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Երեխաների ապօրինի որդեգրման գործով հինգ մեղադրյալներից երեքի ազատ արձակման որոշումները։