Ադրբեջանական դիպուկահարի կրակից զինվոր է վիրավորվել՝ շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 12:25 մոտակայքում Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը:

«Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,- գրել է Հովհաննիսյանը։

Մեկնաբանել