2019-ին ՊԵԿ-ը հավաքագրել է մոտ 1,5 տրիլիոն դրամի եկամուտ․ ՊԵԿ նախագահ

2019-ին հավաքագրել է 1,507 տրլն դրամի չափով եկամուտ, որից 42,8 մլրդը վերադարձվել է հարկ վճարողներին՝ ԱԱՀ-ի գծով նախկինում կուտակված պարտքի համար. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

ՊԵԿ-ի առաջարկի հիման վրա 2019-ի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել հարկ վճարողներին ԱԱՀ-ի գծով վերադարձնել 56,4 մլրդ դրամ, որից փաստացի վերադարձվել է 42,8 մլրդ-ը: Այսպիսով՝ փաստացի հարկային եկամուտները կազմել են 1,464 տրլն դրամ:

2019-ի համար օրենքով սահմանված ծրագրային ցուցանիշը կազմել է 1,402 տրլն դրամ, այսինքն՝ ընդհանուր առմամբ գերակատարումը կազմել է 105 մլրդ դրամ կամ 7,5 տոկոս:

Կարդացե՛ք նաև՝

2019-ին Հայաստանում ավտոներկրման բում է եղել

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել