Քաղաքապետարանի ձեռք բերած մետաղական 1 000 աղբամանները Երևանում են

Երևանի քաղաքապետարանը հաղորդում է, որ ձեռք բերված մետաղական 1000 աղբամանները արդեն մայրաքաղաքում են։ Քաղաքապետարանի հաղորդագրությանը կցված են լուսանկարներ։

Վերջերս համացանցում հրապարակվում էին լուսանկարներ, թե ինչպես են Երևանի տարբեր վարչական շրջաններում այրվում քաղաքապետարանի կողմից ձեռք բերված ոչ մետաղական աղբամանները։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել