Կառավարությունը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների

Հայաստանի կառավարությունը պատրաստվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել. այս մասին է վկայում արդարադատության նախարարության հայտարարությունը, որը հայտնում է Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու մասին։

«ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 1986-Ա որոշմամբ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) ստեղծման գործընթացը: Ըստ վերոնշյալ որոշման՝ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում, Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությանը համապատասխան, մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են նաև վեց իրավաբան գիտնական և հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ: Վերջիններիս ներկայացվող պահանջները նախատեսված են նշված որոշմամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Գերատեսչությունը մանրամասն ներկայացնում է հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար թեկնածության հայտերի ներկայացման կարգը։

Աղբյուրը՝ ՀՀ արդարադատության նախարարության կայքը

Մեկնաբանել