Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գրանցվել է Թվիթեր սոցիալական ցանցում։ Իր վերջին գրառմամբ ԱԱԾ նախկին տնօրենն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»,- գրել է Վանեցյանը։
Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին:
— Artur Vanetsyan (@ArturVanetsyan) January 15, 2020
ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո Վանեցյանը հանդես է գալիս քաղաքական հայտարարություններով՝ քննադատելով ներկայիս իշխանություններին, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 2019թ․ նոյեմբերին 168․am-ի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարին տված հարցազրույցի շրջանակում հնչած մի շարք հարցերին Վանեցյանը տվել էր խուսափողական պատասխաններ։
#ՍիվիլՆեթ #Լուրեր