Հրայր Թովմասյանը զրույց է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը տեսակապի միջոցով հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ և հանձնաժողովի այլ պաշտոնատար անձանց հետ:

«Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են Ջ. Բուքիքիոյի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի հայտարարությունից և «վաղ կենսաթոշակի մեխանիզմ» նախատեսող «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի ընդունումից հետո Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները»,- ասված է Սահմանադրական դատարանի տարածած հաղորդագրությունում:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

#CivilNet #News

Լուսանկարը՝ ՊանԱրմենիանի