Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել կալանքից, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշել է կալանքից ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Նրա խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Մանվել Գրիգորյանը հունվարի 14-ից «Նաիրի» հիվանդանոց է տեղափոխվել:
Նրա առողջական վիճակի վաթտարացման պատճառով դատախազության նախաձեռնությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում արտահերթ նիստ էր գումարվել և քննարկվում էր Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը։
Դատախազը միջնորդել էր վերանայել խափանման միջոցի հարցը, միջնորդությանը միացել էր նաև պաշտպանական կողմը:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
#CivilNet #News