Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը։
Կրեմլի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Պուտինն աշխատանքային հանդիպում է ունեցել Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ, որի ընթացքում նրան առաջարկել է զբաղեցնել կառավարության նախագահի պաշտոնը: Համաձայնությունից ելնելով ՝ նա Միշուստինի թեկնածությունն առաջադրել է Պետական Դումայի քննարկմանը։
Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևն այսօր հրաժարական է ներկայացրել նախագահին։
#CivilNet #News