Կադիրովը ժամանակավորապես վայր է դնում նախագահի լիազորությունները

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ժամանակավոր վայր է դնում նախագահի լիազորությունները։

Կադիրովը բուժման կուրս է անցնում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է նրա մամուլի քարտուղար Ալվի Քարիմովը:

Չեչնիայի ղեկավարի և կառավարության կայքում հրապարակվել է Կադիրովի կարգադրությունը, որ շրջանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել վարչապետ Մուսլիմ Խուչիևին իր «ժամանակավոր անաշխատունակության» ժամանակաշրջանում:

Նրա խոսքով ՝ «Չեչնիայի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսվում է ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու դեպքում վարչապետի պարտականությունների կատարումը դնել կառավարության նախագահի վրա»:

«Դա սովորական պրակտիկա է… և այն կիրառվում է բոլոր սուբյեկտներում»,- նշել է Քարիմովը: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Նաև Կադիրովի արձակուրդի ժամանակ լիազորությունները բազմիցս փոխանցվել են Մուսլիմ Խուչիեւին և նրա նախորդներին:

#CivilNet #News