Նիկոլ Փաշինյանի հաջորդ ասուլիսը՝ Կապանում, հունվարի 25-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ իր հաջորդ ասուլիսը տեղի է ունենալու հունվարի 25-ին Կապանում։

«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ, որ իմ հերթական ասուլիսը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 11.00-ին՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանում, «S’UNIQUE» կինոթատրոնի շենքում (հասցե՝ Շահումյան 1):

Ասուլիսին մասնակցելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են հավատարմագրվել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում»,- գրել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի վերջին մեծ ասուլիսը տեղի էր ունեցել Վանաձորում՝ 2019թ․ սեպտեմբերի 16-ին։ Նիկոլ Փաշինյանն ասուլիսին ներկայացրել էր «100 փաստ նոր Հայաստանի մասին»։ Վիճակագրական նման 100 փաստ Փաշինյանը ներկայացրել էր նաև իր նախորդ՝ մայիսի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ։  

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Հայաստանի ազգային պատկերասրահում, 2019թ․ մայիսի 8