Կառավարության հունվարի 16-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց աղքատության հաղթահարմանն ուղղված կառավարության ծրագրերի մասին, որոնք, ըստ նրա, պետք է լինեն առավել հասցեական: Նա կոչ արեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին ոլորտում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ անցնակցնել շահագրգիռ բոլոր կողմերի հետ:
#ԿառավարությանՆիստ